Անտարբերություն,
իզուր ես մեջքով իմ կողմը շրջվել,
ես քեզ չեմ էլ նկատում:
Լռություն,
մի փորձիր իմաստուն երևալ,
ես հիմար ճարտասանների էլ եմ լսել:
Երկերեսանություն,
և ինչի՞դ է պետք երրորդ դիմակը,
ես դիմագծերդ շատ լավ եմ հիշում:
Վախկոտություն,
ասպազենը քաջի հանիր հագիցդ,
ես շփոթահար մերկությունդ եմ տեսել:
Լիլի Մարտոյան